Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ինչու է սփյուռքահայ ընդդիմադիր գործիչը հռչակվել «անցանկալի անձ» հայրենիքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման՝ Փարիզի մասնաճյուղի բանբեր, ֆրանսահայ հայտնի ազգայինքաղաքական գործիչ Շանթ Ոսկերիչյանը, ում օրերս օդանավակայանից չթողեցին դուրս գալ և հետ ուղարկեցին Փարիզ։

-Այս օրերին ինչ-որ բան հաջողվե՞ց պարզել, ի՞նչ էր տեղի ունեցածը, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը։

-Մենք առաջին գործնական կապերն արդեն հաստատեցինք մարդու իրավունքների լիգայի փաստաբանների հետ, որոնք պատրաստակամություն հայտնեցին այս խնդիրն արծարծել։ Հիմա փաստաբանների հետ ուսումնասիրում ենք, թե որ ատյաններին կարող ենք դիմել՝ լինի Հայաստանում, Ֆրանսիայում, թե եվրոպական մակարդակով։ Մինչ այդ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցչական խորհրդին դիմեցինք, որպեսզի ներկայացնի իր տեսակետը ՀՀ դեսպանին։ Այս առթիվ կփորձենք ստանալ բացատրություններ իմ արտաքսման վերաբերյալ, թե որն է նման վարմունքի պատճառը, քանի որ ինձ որևէ պատճառ չեն ներկայացրել։ Միայն ասվել է, որ «Դուք անցանկալի անձ եք», այդքանը։ Արտաքսման վերաբերյալ բացատրություններ ենք պահանջելու ՀՀ դեսպանից, նաև պահանջելու ենք, որ այս անօրինական կեցվածքը սրբագրվի, որպեսզի օր առաջ կարողանամ հայրենիք վերադառնալ և ժողովրդիս թիկունք կանգնել թե՛ այստեղ, թե՛ այնտեղ։

-Այստեղից՝ Հայաստանից, որևէ պատասխան չեղա՞վ, թե ինչու են արտաքսում, բացի այն, որ հայտարարեցին, թե «անցանկալի անձ» եք։

-Ոչ մի բան չեն ասել։

-Այս անգամ Հայաստան այցելության նպատակը ո՞րն էր։

-Առաջին անգամ չէ, որ ես այցելում եմ Հայաստան, 20-30 անգամ, հաշիվը մոռացել եմ, թե որքան եմ եկել Հայաստան։ Ես անդադար գալիս-գնում եմ, որովհետև այն իմ հայրենիքն է։ Ամեն անգամ գալիս մասնակցել եմ ընդդիմության՝ ոչ միայն «Հիմնադիր խորհրդարանի» ցույցերին։ Իմ համակրանքն ընդդիմության կողմն է, իհարկե, խոսքը կեղծ ընդդիմության մասին չէ։ Ես միշտ մասնակցել եմ «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթերին։ Հավանաբար այդ ժամանակ ոստիկաններն ինձ նկատել են, տեսել են, որ ակտիվ եմ, դրա համար էլ նման քայլերի դիմեցին։ Երբ վերջին անգամ վերադառնում էի Փարիզ, ճամպրուկներս մանրամասն զննեցին։ Դրանից հետո ես արդեն գուշակում էի, որ հաջորդ անգամ մի բան կարող են անել, բայց ոչ այսպես «անցանկալի անձ» հայտարարել ինձ նման մարդուն, որը ֆրանսահայ համայնքում ճանաչված դեմք է, ոչ միայն «Հայկական վերածնունդով»։ Ես երիտասարդ տարիներից մաս եմ կազմել ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությանը, թղթակիցն եմ եղել ՀՅԴ «Ազատամարտ» շաբաթաթերթի։ Դրանից հետո ՀՅԴ-ն նոր օրաթերթ հրատարակեց՝ «Կամք» անունով, այնտեղ ևս թղթակից եմ եղել։ Ես այստեղի ռադիոյում տարիներ շարունակ շաբաթական մեկ անգամ մարզական հայտագիր եմ պատրաստել։ Երիտասարդ տարիքում մաս եմ կազմել նաև ՀՄԸՄ-ի ֆուտբոլի և բասկետբոլի թիմերի։ Տարիքս առնելուց հետո այդ միությունում վարչական պաշտոններ և մինչև օրս ՀՄԸՄ-Ֆրանսիայի անդամ եմ։ Ես ձևավորվել եմ դաշնակցական շրջանակում, որի համար հպարտ եմ, բայց այսօր ՀՅԴ ղեկավարության քաղաքականությունը բացարձակապես չեմ կիսում։

-Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» հետ հույսեր կապո՞ւմ եք, Ձեր կարծիքով՝ հանրահավաքներով հնարավո՞ր է հասնել փոփոխությունների։

Իսկ դուք ուրիշ ի՞նչ ելք եք տեսնում։ Թեև պարզ եղավ, որ նրանք մենակ այս գործը չեն կարող իրականացնել, չնայած իրենց գաղափարները, հայեցակարգը շատ լավ պատրաստված էին։ «Հիմնադիր խորհրդարանի» դեմ քաղաքական ասպարեզում և իշխանական լրատվամիջոցներում բլոկադա կա, իրենց խոսքը չի հասնում ժողովրդին, դրա համար էլ ավտոերթեր էին կազմակերպում։ Իսկ հիմա, երբ նրանք դուրս եկան բանտից, ես հասկանում էի, որ միայնակ չեն կարող մեծ արդյունք ունենալ, ուստի եթե ինձ թողնեին Հայաստան մտնել, ես պիտի գնայի հանդիպեի ոչ միայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, այլև Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, որպեսզի մաքուր ընդդիմության համար ընդհանուր մի հարթակ լինի։ Բացի ժողովրդի ճնշումից, ես այլ միջոց չեմ տեսնում։ Եթե 10-20-30 հազար մարդ հավաքվի, թերևս հնարավոր լինի հասնել հաջողության։

Իսկ հանրությունն ինչո՞ւ չի համախմբվում «Հիմնադիր խորհրդարանի» շուրջը, ինչո՞ւ չեն վստահում նաև այդ ուժին։

-Ցավոք սրտի, մարտի 1-ից սկսած, երբ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին լքեց, տուն գնաց, երբ 2013-ին պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Վովայի հետ աղոթելու Ծիծեռնակաբերդում, այս ամենը ժողովրդին հուսալքեց։ Մեկ այլ բան էլ կա. «Հիմնադիր խորհրդարանի» խոսքը, շնորհիվ վարչակազմի արած խոշորագույն սխալների, ավելի լսելի են դարձել Հայաստանում։ Այդ խոշորագույն սխալներից են, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մեքենաները այրում էին, մարդկանց ծեծում էին, դանակահարում, Բերձորում պետական ահաբեկչությունը տեղի ունեցավ։ Այդ ամենի ֆոնին, կարծում եմ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսքը ավելի լավ է հասնում ժողովրդին, բայց դեռ բավարար չէ։ Չնայած «Հիմնադիր խորհրդարանը» ընտրություններին չի հավատում և իրավունք էլ ունի չհավատալու, բայց այնպես պետք է անել, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, որը մեր ցանկությունն է, այդ ժամանակ պետք է ամեն ընտրատեղամասում ընդդիմությունն իր 1-2 ներկայացուցիչներն ունենա։ Բացի այդ, մենք պատրաստ ենք սփյուռքից անհրաժեշտ թվով մարդիկ ուղարկել, որոնք կհսկեն թե՛ ընտրությունների ընթացքը, թե՛ քվեների հաշվարկը։ Մենք գիտենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ևս խախտումներ են լինում։

Ես ուզում եմ խոսել այն մասին, թե իմ վտարումն ինչ հարցեր է առաջացնում սփյուռքում, հատկապես մեր համայնքում՝ հաշվի առնելով տարբեր երկրների հայ համայնքներից ստացվող առաջին տեղեկություններն ու զորակցության հայտարարությունները։ Այդ առումով 7 հարց կա.

  1. Արդյոք սփյուռքահայը պե՞տք է համաձայն լինի Հայաստանում իշխող վարչակարգի հետ ՀՀ մտնելու համար։
  2. Արդյոք սփյուռքահայը ամեն անգամ Հայաստան մտնելիս պարտավո՞ր է իր համակրանքը ցույց տալ վարչակարգի ներկայացուցիչներին։
  3. Արդյոք սփյուռքահայը չպե՞տք է լսի Հայաստանի ժողովրդի դժգոհությունները և արտագաղթողների հարցերը։
  4. Ի՞նչ է անում սփյուռքի նախարարն արտագաղթի հոսքը շրջելու համար (այս հարցը Սիրիայի, Լիբանանի, Իրաքի վերաբերյալ է)։
  5. Ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները ժողովրդագրական պայթուցիկ վտանգը դադարեցնելու համար։ Արդյոք հարկ չկա՞ Սփյուռքի նախարարությունը փոխարինելու ներգաղթի և համարկումի նախարարության։
  6. Իշխանություններն ի՞նչ տեսակի զարգացման հեռանկարներ ունեն, որպեսզի տնտեսության համակարգը մաքրվի, երկիրը սոցիալապես ապահով լինի և ղեկավարվի քաղաքականապես ժողովրդավարական սկզբունքներով։ Արդյոք իրենք առաջարկո՞ւմ են գնալ ասիական միահեծան համակարգի, թե՞ եվրոպական ժողովրդավարական համակարգի։
  7. Ինչպե՞ս կարելի է նույն օրը գնալ Ռիգա և ժողովրդավար ղեկավարի դեր խաղալ՝ ի տարբերություն Ադրբեջանի և Բելառուսի նախագահների, և արտոնել, որ սփյուռքահայ անձը հռչակվի «պերսոնա նոն գրատա» և արտաքսվի իր գաղափարների տարբերության համար։

Իրականում ոչ թե ես եմ երկրին սպառնալիք, այլ իրենց վարած քաղաքականությունը, որը ստիպում է հազարավոր քաղաքացիների լքել երկիրը. երկիրը դատարկվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում