Ռումբ հոտոտող առնետներն աշխարհում ամեն տարի կարող են մահվանից փրկել հազարավոր մարդկանց, հայտնում է Boredpanda-ն: Բելգիական APOPO ընկերությունն աֆրիկյան հսկա առնետներին վարժեցրել է ականներ գտնելու համար: Նրա կողմից վարժեցրած առնետները կարող են 200 քառակուսի մետր տարածքը հետազոտել 20 րոպեում, ինչը մարդիկ անում են մոտ 25 ժամում:
2013 թվականի գլոբալ ցուցանիշներով ականներից օրական զոհվել է միջինը 9 մարդ:
Ոչ մի հերոս առնետ չի սատկել պարտականությունը կատարելիս: Միջին ականի պայթելու համար պահանջվում է 5 կգ և ավել ծանրություն, իսկ ամենածանր առնետը 1․5 կգ-ից ավել չի կշռում: Հենց որ առնետն էլ չի ջանում աշխատել կամ ծերանում է, նրան թույլատրում են ապրել իր մնացած բնական կյանքը:
2013 թվականին օրական միջինը 9 մարդ է զոհվել ականներից

Հերոս առնետները օգնում են մաքրել այս մահացու ականները Աֆրիկայում

Նրանցից ոչ ոք դեռ չի մահացել պարտականության ժամանակ

Միջին ականի պայթելու համար անհրաժեշտ է 5 կգ կշիռ, առնետները 1,5 կգ-ից չեն անցնում

Հերոս առնետներն ավելի արդյունավետ են, քան մարդիկ

Նրանք կարող են արդյունավետ կերպով հետազոտել 200 մ2 տարածքը 20 րոպեում

Մարդուց պահանջվում է 25 ժամ նույնն անելու համար

Արևապաշտպան միջոցներ օգտագործվում են նրանց առողջ և քաղցկեղից ազատելու համար

Եթե առնետը ստանում է մաշկի քաղցկեղ, նրանց բուժում են

Յուրաքանչյուր առնետին վարժեցնելու համար 6000 եվրո է պահանջվում

Առնետները 4-5 տարի հետո թողնում են աշխատանքը, կամ երբ նրանք կորցնում են իրենց հետաքրքրությունը

«Թոշակի անցնելուց» հետո իրենց ժամանակը ծախսում են իրենց սրտի ուզածի չափ համեղ մրգեր ուտելով











































