Samsung ընկերությունը մտադիր է ստեղծել երկէկրան ծալովի սմարթֆոն: SamMobile կայքի տեղեկատվությամբ՝ նորարար սարքը կրում է Project Valley կոդանունը: Samsung-ի նախաձեռնությունը այնքան համարձակ է, որ այն կարող է դադարեցվել ամեն պահի: Այս մասին գրում է hitech.vesti.ru-ն:
Սարքը մի քանի գործողությամբ թույլ կտա տեղափոխվել մի էկրանից մյուսը: Գրքի պես փակվելու հնարավորության մասին է հուշում սարքի նախագծային անվանման մեջ V տառը: Որոշ տեղեկություններով՝ «Սմարթֆոն- Սենդվիչը» կարող է թողարկվել 2016թ.:
Գրքի պես փակվող էկրաններով նման սարքի արտադրության մասին իր ծրագրերի մասին Samsung-ը առաջին անգամ հայտարարել էր 2013թ.:







































