Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 30-ը կհաջողվի համաձայնություն ձեռք բերել միջուկային ծրագրի հարցերով: Պլանավորվում է, որ հարցի քննարկմանը կմիանա նաև ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը: Այս մասին հաղորդում է tass.ru-ն:
Ինչպես մայիսի 27-ին հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն «հինգ մշտական անդամները և Գերմանիան» միասնական են Իրանի հետ բանակցությունների հարցում և ընդհանուր ջանքեր են գործադրում, որի նպատակն է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք ձեռք չի բերի:
Իր հերթին Թեհրանը համարում է, որ համաշխարհային տերություններին հարկավոր է պահպանել Լոզանում ձեռք բերած պայմանավորվածությունները, և հրաժարվել Իրանի նկատմամբ չափից դուրս շատ պահանջներից:







































