Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մարտի 1-ից մեկնարկել և շարունակվում է դպրոցականների մշակութային օջախներ անվճար այցելության ծրագիրը:
Քաղաքապետարանի և մշակութային օջախների համագործակցությամբ այս ծրագրով, կազմված ժամանակացույցի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 161 հանրակրթական դպրոցների շուրջ 43 հազար աշակերտ ապրիլի 13-ի դրությամբ արդեն հաճախել է մշակութային տարբեր օջախներ:
Ավելի քան 37600 աշակերտ անվճար աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շնորհիվ այցելել է Երևան քաղաքի տարբեր թատրոններ, 2100 աշակերտ եղել է դպրոցականի ֆիլհարմոնիայում, ավելի քան 1000 աշակերտ` Երևան քաղաքի թանգարաններում, 2150-ից ավելի աշակերտ այցելել է մայրաքաղաքի տարբեր համերգասրահներ:
Շարունակական այս ծրագրի առաջին փուլը կավարտվի մայիսի 15-ին:








































