Մեծ Բրիտանիայում նոր գիրք կհրատարակեն 007 գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին: Այս մասին հայտարարել է գրող Յան Ֆլեմինգի (1908-1964) ժառանգների հետաքրքրությունը ներկայացնող հիմնադրամը, ով հեղինակել է սուպերլրտեսի կերպարը:
Վեպը կոչվում է Trigger Mortis, ինչը կարելի է թարգմանել որպես «Մահացու ծխուկ»: Գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 8-ին:
Ֆլեմինգի ժառանգները վստահել էին գիրքը գրել հայտնի անգլիացի դետեկտվ ժանրի գրող Էնթոնի Գորովիցին:
Բոնդիանայի հերթական մասի գործողությունը տեղի է ունենում 1957-ին՝ Ֆլեմինգի Goldfinger վեպում նկարագրվող իրադարձություններից 2 շաբաթ անց:
Նոր գրքի իրադարձությունները նկարագրում են ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները:









































