Ամերիկացի ռեժիսոր Ջո Ռոմեյրոն իր ձեռքով 6 մետրանոց մուրճանման շնաձկանը կերակրել է թարմ ձկով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Գիշատչին ռեժիսորը և նրա ընկերը`Բիլլ Ֆիշերը, ով լուսանկարիչ է, գտել են Բահամյան կղզիների մերձակայքում:
Ռոմեյրոյի ընկերն է լուսանկարել այն պահը, թե ինչպես է նա կերակրում շնաձկանը: Նման կերպ նրանք ցանկացել են ապացուցել, որ շնաձկներն այնքան էլ սարսափելի չեն, ինչպես մարդիկ են նրանց պատկերացնում:
«Հույս ունեմ, երբ մարդիկ տեսնեն այս լուսանկարները, կհասկանան, որ շնաձկները սարսափելի մարդակերներ չեն, ինչպես նրանց պատկերացնում են»,- ասել է Ռոմեյրոն:
Նա նաև նշել է, որ այդ գիշատիչները վերացման եզրին են, և մարդը պետք է սովորի համակերպվել նրանց հետ`առանց միմյանց վնասելու:









































