Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

Հովիկ Աբրահամյանը հավաքեց դիվիդենտներն ու թռավ Աստանա

Կառավարության մայիսի 27-ի նիստում գործադիրը 60 միլիոն դրամով ավելացրել է 2015 թվականի առաջին եռամսյակի գործուղումների համար նախատեսված գումարը, քանի որ նախատեսվածը քիչ է եկել: Այս որոշմանը զուգահեռ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է ձեռնպահ մնալ այն գործուղումներից, որոնք կարևոր չեն: Այսինքն՝ մի կողմից ավելացվում են գործուղումների գումարները, մյուս կողմից հնչում է կոչ, որն ըստ էության պոպուլիստական է՝ ավելացված 60 միլիոնի ֆոնին:

Խնդիրը հետևյալն է. եթե եղել են ոչ կարևոր գործուղումներ, ապա ինչո՞ւ է ավելացվում գումարը: Թող նրանք, ովքեր գնացել են այդ ոչ կարևոր գործուղումներին, իրենք գտնեն դրանց ընթացքում ծախսված գումարները և դրանց հաշվին էլ լրացնեն հարկ եղած 60 միլիոնը: Իսկ եթե չեն եղել անկարևոր գործուղումներ, ապա ինչո՞ւ է հնչում նմանօրինակ հայտարարություն: Եվ ուրեմն՝ երկու դեպքում էլ պոպուլիստական կոչ է հնչում, որի նպատակն է կառավարման անարդյունավետությունը սքողելը, միաժամանակ վարչապետի համար դիվիդենտներ հավաքելու երկրորդ կամ գուցե առաջին նպատակով:

Եվ ահա այս ֆոնին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Աստանա՝ ԱՊՀ վարչապետների հավաքին մասնակցելու համար: Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործուղումները պետական բյուջեի վրա տասնյակ միլիոններ են արժենում: Երևի հարկ կլինի երկրորդ եռամսյակից հետո էլ մի քանի տասնյակով ավելացնել գործուղումների չբավականացրած գումարները:

Իսկ ո՞րն է Հովիկ Աբրահամյանի գործուղումների էֆեկտիվությունը, եթե Հայաստանի տնտեսության վերաբերյալ բոլոր հեղինակավոր կառույցների կանխատեսումները անկում են ենթադրում, եթե Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բնորոշվում է լոկ չնվազող աղքատությամբ, նվազող եկամուտներով և աճող գներով:

Այս դեպքում ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի գործուղումների նպատակը ընդամենը Հայաստանում տնտեսական աղետ թույլ չտա՞լն է: Մի՞թե դրա համար արժե տասնյակ միլիոններ ծախսել: Դրա համար նույնիսկ վարչապետ ու կառավարություն պահել պետք չէ, որովհետև Հայաստանն իրականում տնտեսական աղետից զերծ են պահում արևմտյան ներարկումները, որոնք կլինեն այսպես, թե այնպես, նույնիսկ եթե Հայաստանում կառավարություն չլինի: Որովհետև Հայաստանի տնտեսական լիակատար փլուզումը չի բխում Արևմուտքի շահերից, քանի որ այդ իրողությունը հղի է տարածաշրջանային հիմնարար խնդիրներով և վտանգներով, որոնք այս պահին ոչ մեկին, նույնիսկ Ռուսաստանին պետք չեն: Եվ այդ պատճառով նույնիսկ Ռուսաստանը պատրաստ է չափավոր կերպով հանդուրժել Արևմուտքի հետ Հայաստանի որոշակի հարաբերությունների սերտացումը, որպեսզի դրանք ապահովեն տնտեսական որոշակի ներարկումներ՝ իրավիճակը կայուն պահելու համար, քանի որ Ռուսաստանն ինքը այդ ներարկումներին այլևս ունակ չէ՝ նա ինքն ունի նման գումարների կարիք:

Այս պայմաններում կառավարության, վարչապետի գործուղումները ընդհանրապես դառնում են անիմաստ, հատկապես երբ դրանք, այսպես ասած, ԱՊՀ-ԵՏՄ-ական ուղղություններով են: Այս ուղղություններով տնտեսական ցուցանիշները աղետալի անկում են արձանագրում, և ոչ այն պատճառով, որ Հայաստանի հետ հարաբերություններն են վատ, այլ որովհետև վատ են ԵՏՄ-ի և Ռուսաստանի գործերը:

Հայաստանի տնտեսության համար փրկության ելքերը պետք է փնտրել հակառակ ուղղությամբ, որովհետև ԱՊՀ-ԵՏՄ-ռուսական ուղղությամբ գերկախվածությունն է այսօր բերել Հայաստանի տնտեսության խորքային ճգնաժամի և խնդիրների: Եվ ուրեմն, Հայաստանին պետք են ինտենսիվ լուծումներ տնտեսության այլ ուղղություններով ինտեգրացիայի համար: Իսկ ԵՏՄ կամ ԱՊՀ ուղղություններով պետք են խնայողություններ, որովհետև մեկ գործուղման գումարով հնարավոր է տարբեր՝ ավելի կարևոր խնդիրներ լուծել որևէ այլ բնագավառում, ի վերջո, երջանկացնել որևէ սոցիալապես անապահով կամ հիվանդ երեխայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում