Այսօր ԱԺ-ում լրագրողները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում, որ սոցիալապես ծանր պայմանների առկայության դեպքում իշխանավորներն իրենց թույլ են տալիս թանկարժեք մեքենաներ գնել պետբյուջեի հաշվին, նախարարը նշեց. «Ես կարծում եմ, որ պետական մարմինները պետք է գործելու հնարավորություն ունենան: Իհարկե, ընդունելի չեմ համարում, եթե անարդյունավետ ծախս է լինում: Բայց դրա համար պետք է տվյալ ծրագրի նպատակն ու արդյունքներն իմանալ: Ես չեմ ուզի, որ մենք գնահատականներ տանք երևույթի հնչեղության առումով: Ես չեմ կարծում, թե խնդիրը վերաբերում է բաղառապես շքեղությանը»:






































