Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերը լիովին արհամարհել են ՄԱԿ ԱԽ գրեթե բոլոր մարդասիրական բանաձևերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«ՄԱԿ-ն ու իր գործընկերներն ապրիլին չեն կարողացել հասնել պաշարման մեջ գտնվող ոչ մի շրջանի։ Մարդիկ փորձում են ամեն օր գոյատևել առանց տարրական պայմանների՝ առանց ջրի ու էլեկտրականության։ Հակամարտող կողմերը շարունակում են մարդկանց զրկել այդ պայմաններից՝ պատժելով ամբողջ գյուղեր»,- հայտարարել է նա ՄԱԿ ԱԽ-ում իր վերջին ճեպազրույցի ժամանակ։
Հունիսից սկսած՝ նա այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը։







































