Սիրիական բանակը լքել է Իդլիբ նահանգի Էրիհա քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է պետական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ զորքերը ստիպված էին նահանջել «Ալ-Քաիդայի» սիրիական ստորաբաժանում հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատի» գրոհայինների ճնշման ներքո։
Էրիհան սիրիական կառավարական ուժերի վերջին պատվարն էր երկրի այդ մասում։












































