«Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նիկլաս Գայտանը մոտ ժամանակներս կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը:
A Bola-ի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը, որի արժեքը կազմելու է 30 մլն եվրո:
Գայտանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի Պորտուգալիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո: Մայիսի 29-ին «Բենֆիկա»-ն ուժերն է չափելու «Մարիտիմու»-ի հետ:
Պորտուգալիայի առաջնության 2014/15թթ մրցաշրջանում Գայտանն անցկացրել է 27 խաղ, խփել 4 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում:









































