Monday, 22 06 2026
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Հայաստանի տնտեսությունը որոշել են կոնսերվացնել

Հայաստանի տնտեսությունը հայտնվել է չափազանց ծանր վիճակում, և որքան էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է հավաստիացնել, թե «դատարկ պնդումներ» են տնտեսական անկման մասին կանխատեսումները, այդուհանդերձ ակնառու է, որ դրանք ոչ միայն իրականություն են, այլ խորացման միտումներ պարունակող իրականություն:

Հայաստանը տնտեսապես սնուցող գլխավոր աղբյուրը ցամաքում է: Խոսքը Ռուսաստանի մասին է: Հայաստանի տնտեսությունը նոր աղբյուր չունի, համենայնդեպս առայժմ այդպիսին չկա: Իսկ քանի դեռ այդպիսին չկա, ապա պարզագույն տրամաբանություն է, որ Հայաստանի եղած ջուրն էլ ցամաքելու է: Հետևաբար, քանի դեռ Հովիկ Աբրահամյանը մատնացույց չի արել նոր աղբյուրը, տնտեսության անկման կանխատեսումները ոչ թե դատարկ խոսքեր են, այլ առնվազն նախազգուշացում՝ ուղղված Հայաստանի իշխանությանը, կառավարությանը, իշխող համակարգին, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել այդ նոր աղբյուրը կամ աղբյուրները գտնելու, Հայաստանի տնտեսությանը միացնելու ուղղությամբ:

Տարբերակները տեսականում բազմաթիվ են՝ արտաքին ներդրումներ արևմտյան երկրներից, ներդրումներ Չինաստանից, տեղական ներդրումներ քրեաօլիգարխիայի բարձի տակից: Սակայն առ այսօր չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Արտաքին ներդրումների առումով չկա անհրաժեշտ պայմանների համախումբը, որը Հայաստանը գրավիչ կդարձներ ներդրումների համար, կդարձներ վստահելի: Քրեաօլիգարխիայի բարձի տակի մասով չկա քաղաքական կամք և ցանկություն: Փոխարենը, Հայաստանի իշխանությունն առայժմ ցուցաբերում է մի մարտավարություն, որը պարզորոշ կերպով վկայում է, որ տնտեսությունը տարվում է փակ ցիկլի միջոցով պահելու ուղղությամբ, տնտեսական քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը հանգում է այդ տրամաբանությանը:

Այսինքն՝ որն է դրա էությունը: Հայաստանի կառավարությունը գտել է կայունության ամրագրման ցիկլային բանաձևը՝ հավաքվում է բյուջե, հետո բյուջեն սնուցում է տնտեսությունը, հետո նորից այդ տնտեսությունից հավաքվում է բյուջե, հետո նորից սնուցվում է տնտեսությունը: Տնտեսություն ասվածը տվյալ դեպքում իշխանությունը տնօրինող քրեաօլիգարխիկ խմբերի, բյուջեն բաշխող բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների ու ընկերների, տարատեսակ մտերիմների անձնական բիզնեսներն են, որոնք ավելի ու ավելի հիմնվում են բացառապես պետական պատվերների և գնումների վրա: Այսինքն՝ Հայաստանի տնտեսության առանցքը դառնում է այդ բանաձևը, բյուջեն դառնում է ինքնանպատակ, սակայն ոչ թե պետության առաջ կանգնած ներքին, արտաքին, անվտանգության լրջագույն սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական մարտահրավերները սպասարկելու համար, այլ անձնական բիզնեսների, այսպես ասած, շնչառությունն ապահովելու, մինչև որ կարդարանան Ռուսաստանի վերականգնման հույսերը:

Այս ցիկլային մեթոդաբանությունը, որ դրված է կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում, ամենևին չի բացառում, իհարկե, այսպես ասած կողային տնտեսական զարգացումներ, նույնիսկ որոշակի արտաքին հոսքեր, ներդրումներ և այլն: Սակայն սրանք արդեն չունեն և չեն կարող ունենալ կանխորոշիչ բնույթ, դրանք արդեն չեն բնորոշում Հայաստանի տնտեսական վիճակը: Օրինակ՝ Հայաստանում բացվել է և գործում է աշխարհահռչակ «Քարֆուր» ապրանքանիշը, որի մուտքը Հայաստան խոչընդոտվում էր երկար ժամանակահատված, տարիներ: Մինչդեռ համաշխարհային հռչակ ունեցող այդ բրենդի առկայությունը Հայաստանում միջազգային ներդրողների համար, ըստ էության, հանդիսանալու էր հայաստանյան տնտեսական միջավայրի բնորոշիչ, որոշակի բնութագիր:

Նաև հենց այդ էֆեկտն է, որ կարևոր է դարձնում համաշխարհային բրենդների ներկայությունը Հայաստանում: Դրանք ոչ միայն տնտեսական ներդրումներ, ցուցանիշներ են բերում, այլ նաև ձևավորում են Հայաստանի միջազգային վարկը, հեղինակությունը ներդրողների շրջանում: Սակայն այսօր արդեն «Քարֆուրը» Հայաստանի համար բնութագրիչ չէ, քանի որ դրա մուտքը, խոշոր հաշվով, հանգեցվեց հայաստանյան տնտեսական զարգացումների և հարաբերությունների բնույթին, այլ կերպ ասած՝ ենթարկեցվեց այդ բնույթին, եթե անգամ դա տեղի է ունեցել փոխզիջումների ճանապարհով:

Միևնույն ժամանակ, Հայաստանի տնտեսության համար «Քարֆուրն» առավելագույնը հանդիսանում է հարակից զարգացում, իսկ տնտեսության շարժիչը արդեն վաղուց ներդրումները չեն, այլ արդեն ներդրվածի ցիրկուլյար տրամաբանությամբ գործարկված շարժիչը, որ մատուցվում է տնտեսական քաղաքականության փոխարեն: Հետևաբար՝ որևէ համաշխարհային ապրանքանիշ այլևս ինքնին չի կարող կողմնորոշիչ լինել որևէ նոր արտաքին ներդրողի համար, որովհետև կապ չունի տնտեսական քաղաքականության տրամաբանության հետ: Հայաստանը բացելուն ուղղված հիմնարար, արմատական, բեկումնային քայլերի փոխարեն, Հայաստանի ներկայիս տնտեսական քաղաքականության մշակները կայացրել են Հայաստանի տնտեսությունը փակ ցիկլում կոնսերվացնելու և այդ միջոցով շարունակաբար վերարտադրելու որոշում, ինչպես մինչ այժմ վերարտադրել են սեփական իշխանությունը:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ իշխանությունը մինչև այժմ փակ ցիկլով վերարտադրվել է այն բանի շնորհիվ, որ գոնե նվազագույն բացությունն ապահովվել է տնտեսական գործընթացների պարագայում, և դրանք դարձել են իշխանության փակ վերարտադրության հիմքը: Ներկայումս փակ ցիկլի վերածելով հիմքը, հարց է առաջանում, թե ինչքանո՞վ կարող է իշխանությունը պահել իր փակ վերարտադրության արդյունավետությունը: Ներկայումս խորացող ներիշխանական հակադրությունները վկայում են, որ դա շատ բարդ է լինելու, եթե ոչ անհնար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում