Ղրիմի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն հանվի՝ մինչև այն չվերադարձվի Ուկրաինայի իրավասությանը: Այս մասին գրում է Korrespondet. Net-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեին:
Նա դրական պատասխան է տվել լրագրողի հարցին, թե՝ Մինսկի համաձայնագրերի իրականացումը կապված չէ Ղրիմի դեմ պատժամիջոցների հետ, որն ԱՄՆ-ը համարում է ապօրինի բռնակցված Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Ղրիմի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2014-ի դեկտեմբերին՝ ներառյալ թերակղզու հետ առևտրի և ֆինանսական գործողությունների արգելքը: Այդ պատժամիջոցները պարտադիր կատարման ենթակա են ԱՄՆ քաղաքացիների և ամերիկյան ընկերությունների համար։







































