Կանադացի դիջեյ Deadmau5-ը, ով վաղուց արդեն իր ավտոտնակը լցրել է ավտոմեքենաների ամեն հնարավոր մոդելներով, ավտոմեքենա է գնել իր տնային կենդանու համար, հաղորդում է Celebrity Cars Blog-ը:
Ինչպես նշում է պորտալը, որոշ հայտնիներ հայտնի են նաև նրանով, որ էկզոտիկ մեքենաներ են նվիրում իրենց երեխաներին: Բայց մինչև այժմ նրանցից ոչ ոք իր կատվի համար անհատական օգտագործման տրանսպորտային միջոց չէր գնել:










































