Թուրքիայի հյուսիսարևմտյան Չանաքքալե նահանգում 70 անօրինական ներգաղթյալներ են ձերբակալվել, ովքեր փորձել են ներթափանցել Հունաստանի տարածք։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ձերբակալվածների մեծ մասը Սիրիայի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
Մայիսի 25-ին Չանաքքալեում 99 անօրինական ներգաղթյալներ էին ձերբակալվել, որոնցից 80-ը՝ Սիրիայի, մնացածը՝ Աֆղանստանի քաղաքացիներ։
Վերջին շրջանում նման դեպքերը հաճախացել են։
Ավելի վաղ հարավարևմտյան Մերսին նահանգում ձերբակալվել էն 330 անօրինական ներգաղթյալներ, ովքեր փորձել էին Իտալիա ուղևորել։ Ձերբակալվել էին նաև Թուրքիայի 4 քաղաքացիներ, ովքեր զբաղվել էին անօրինական ներգաթյալներին Իտալիա վերաուղարկելով։









































