Օրերս Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել և խոստովանել, որ իր բաց ոճով պարտական է ամուսնուն՝ Քանյե Ուեսթին։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քիմի խոսքերով՝ իրենց սիրավեպի սկզբում Ուեսթը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել իր զգեստապահարանը:
«Նա եկավ և իմ զգեստապահարանից հանեց բոլոր իրերը, որոնք համարեց ոչ բավարար սեքսուալ կամ անճաշակ: Ստացվեց հագուստի և կոշիկի հսկայական լեռ՝ գրեթե մինչև առաստաղ:
Ես շատ զայրացա և լաց եղա: Քանյեն ցանկանում էր, որպեսզի ես այդ ամենը միանգամից դեն նետեմ, սակայն ես դա ճիշտ չհամարեցի և իրերն այլ սենյակում թաքցրեցի»,- ասել է Քիմը:
Քարդաշյանը հավելել է, որ դրանից հետո Ուեսթն իրեն նվիրել է դիզայներական հագուստի և կոշիկի հսկայական քանակություն:
















































