Գիտնականները հայտարարել են, որ Եմենի արևմտյան առափնյա շրջանում՝ Կարմիր ծովում տեղակայված Էզ-Զուբայր կղզեխումբն ավելացել է երկու նոր կղզով: Դրանք առաջացել են 2011-ին և 2013-ին հրաբուխների ժայթքման արդյունքում:
Հետազոտողները իրենց աշխատանքի արդյունքների մասին հրապարակել են Nature Communications ամսագրում:
Կղզիների ձևավորման հստակ մեխանիզմը դեռևս հայտնի չէ, քանի որ գիտնականների խոսքերով՝ նման դեպքեր շատ հազվադեպ են պատահում: Առայժմ գիտնականները պարզել են, որ կղզիներն առաջացել են հրաբխի ժայթքման նախնական փուլերի ընթացքում, երբ լավան լցվել է երկրակեղևի ճեղքերը։










































