Բազմության թվաքանակը կարելի է գնահատել բջջային հեռախոսների գեոլոկացիոն տվյալների և Twitter-ի օգնությամբ՝ հաստատում են հետազոտողները։
Ուորիքսի համալսարանի մասնագետները երկու ամիս ուսումնասիրել են միացված գեոլոկացիայով թվիթները և հեռախոսների կիրառման ակտիվությունը Միլանում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ուսումնասիրվող երկու վայրերում՝ ֆուտբոլային մարզադաշտում և օդանավակայանում, ակտիվությունն աճել է և նվազել մարդկանց հոսքերին զուգահեռ։
Հետազոտողների խոսքով՝ դա կարող է օգնել՝ պարզելու բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների թվաքանակը։








































