Ավստրիայում 14-ամյա դեռահասը դատապարտվել է ահաբեկչության մեղադրանքով, այդ թվում` Վիեննայի երկաթուղային կայարանում ռումբ պայթեցնելու մտադրության համար: Այս մասին գրում է BBC-ն:
Վիեննայի դատարանը մեղադրայլին նվազագույն`8 ամիս պատժաժամեկտ է նշանակել` ևս 16 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
Թուրքիայում ծնված և ծնողների հետ 2007-ին Ասվտրիա տեղափոխված դեռահասը ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերին:
Մեղադրողները դատարանին հայտնել են, որ նա կապեր է հաստատել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) և «Ալ-Քայիդա» խմբավորումների կողմնակիցների հետ` մտադրվելով Սիրիա մեկնել, ջիհադիստների կողմից մարտնչելու համար:












































