Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է երեքշաբթի օրը գերմանական Bild պարբերականի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ-ը «մեծ յոթնյակի» երկրներին սպառնացել է հրաժարվել G7 գագաթնաժողովին մասնակցելուց` գերմանացի խորհրդարականների Ագզային անվտանգության գործակալության կողմից ակնհայտ լրտեվսելու պատճառով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Դա ճիշտ չէ»,- հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք չենք սպառնացել, նույնիսկ չենք մտածել այն մասին, որպեսզի չմասնակցենք գագաթնաժողովին` հետախուզության հետ կապված հարցերի պատճառով: Ցանակացած նման ենթադրություն լիովին սխալ է»,- հավելել է նա:











































