Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը, ում վերջին շրջանում «տեղափոխում» են այլ թիմեր, հասկացրել է, որ չի պատրաստվում լքել թիմը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ինչո՞ւ ես պետք է լքեմ «Չելսի»-ն: Եթե ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, ես չեմ կարող հենց այնպես հեռանամ այս ակումբից: Փոփոխությունների կարիք դեռ չեմ զգացել:
Ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված, սակայն ես կարող եմ վստահեցնել, որ ցանկանում եմ հանդես գալ հենց «Չելսի»-ի կազմում»,- հայտարարել է Ազարը:








































