Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կոստան դեռ լավ մարզավիճակում չէ: Մենք չենք կարող ռիսկի գնալ: Բոլորս էլ տեսանք, թե նա ինչ մարզավիճակում է գտնվում:
Ինչ վերաբերում է Տիագո Ալկանտարային, ապա նշեմ, որ նա այժմ գտնվում է Բարսելոնայում և ապաքինվում է վնասվածքից: Որոշեցինք չշտապել նրա հարցում»,- հայտարարել է Դել Բոսկեն:







































