«Անհնար ինժեներիա» հեռուստածրագիրը, որը ցուցադրվում է Yesterday հեռուստաալիքով, ներկայացնում է, թե ինչպիսին կլինի քաղաքը 100 տարի անց:
Բրիտանիայի առաջատար ինժեներներն ու ճարտարապետները կարծում են, որ 100 տարի անց կկառուցվեն ստորերկրյա շինություններ, 3D-տներ, կամուրջները կկարողանան միացնել ամբողջական քաղաքներ, իսկ կովերը՝ արածել երկնաքերների տանիքին, հայտնում է korrespondent.net-ը:
Նշենք, որ էկոլոգիապես մաքուր ու «խելացի» քաղաքների ստեղծումը տարեցտարի ավելի մեծ արդիականություն է ձեռք բերում:
Օրինակ՝ 2018-ին ԱՄԷ-ն ծրագրում է շահագործման հանձնել էկոլոգիապես մաքուր Մասդար քաղաքը:










































