Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է տեղափոխվել Իսպանիա: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 100 մլն եվրո:
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռեալ» – «Յուվենտուս» խաղից հետո Ֆլորենտինո Պերեսը «Սանտիագո Բեռնաբեո»-ում բանակցել է Պոգբայի հետ ու ստացել նրա համաձայնությունը:
Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Պոգբան նախնական համաձայնության է եկել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 39 հանդիպման, խփել 10 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում:





































