Շշուկներ են տարածվել, որ այս տարի Google-ը պատրաստում է միանգամից երկու Nexus սմարթֆոն: Այս մասին հայտնում է Android Police պարբերականը՝ հղում անելով «վստահության արժանի» աղբյուրներին:
Սարքերից մեկը մշակվել է չինական Huawei-ի հետ համագործակցությամբ, ունի 5,7 դյույմ անկյունագծով էկրան, կոդային անունը՝ Bullhead է:
Հաղորդվում է, որ Huawei-ն ծրագրում է այդ սարքում օգտագործել Qualcomm Snapdragon 810 համակարգը և 3500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց:
Կորեական LG-ից երկրորդ սարքի էկրանի անկյունագիծը 5,2 դյույմ է: Նշվում է, որ մարտկոցի հզորությունը կլինի 2700 մԱ/ժ, պրոցեսորը՝ Qualcomm Snapdragon 808: Սմարթֆոնի կոդային անվանումը Angler է:
Սպասվում է, որ 2 սարքերը կաշխատեն Android M-ով, կներկայացվեն հոկտեմբերին:










































