Այն ուսանողը, ում սպառնացել են հեռացնել քոլեջից, բարձրախոսով հայտարարեց, որ ինքը սովորում է Ինֆորմատիկայի պետական քոլեջում, և այսօր տնօրենը կանչել է նրան ու ասել, որ կարող է վաղվանից այլևս դասի չգալ: Նրան հեռացրել են, քանի որ այսօր ուսանողներին ասել է՝ դաս չկա, դասադուլ է: Սակայն ուսանողը չի ընկճվել, որովհետև գիտի՝ ուսանողությունը իր կողքին է:
Րոպեներ առաջ ակցիայի մասնակիցները, որոնց մի քանի օր առաջ Կարեն Մովսիսյանը նվիրել էր Սահմանադրություն, հետ տվեցին նվերը՝ ասելով, որ ոստիկանությունը դեռ ինքը պետք է ստեղծի Սահմանադրությունը: Ուսանողները ակցիայի մասնակիցներին նաև կոչ են անում ձերբակալել կեղծարարներին:
Այս պահին ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական կեղծ արդյունքները: Ակցիայի մասնակիցները շարունակում են մեղադրել ԿԸՀ նախագահին և հանձնաժողովի անդամներին:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի