Հաջորդ ամիս Իսլանդիայում լայն հանրության առաջ կբացվի աշխարհի ամենամեծ սառցե քարանձավը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ թունելն իր ամենախոր մասում հասնում է 304,8 մետրի: Այն մի շարք սենյակներ ունի, ներառյալ՝ փոքր մատուռ, որը կարելի է օգտագործել ստորգետնյա հարսանիքների համար:
Քարանձավի ներսում զբոսանքի արժեքը սկսվում է 120 եվրոյից՝ 2-3-ժամանոց տուրի համար: 1800 եվրոյով հնարավոր կլինի բացառիկ էքսկուրսիայի մասնակցել:























































