«Խելացի» ժամացույցների հայտնվելու հետ ավելացել է խորամանկ ուսանողների թիվը, որոնք դրանց օգնությամբ փորձում են արտագրել քննություններին։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Այդ առնչությամբ Բեռնի համալսարանն արգելք է սահմանել քննություններին բոլոր տեսակի ժամացույցների վրա։ Բուհի ղեկավարության գլխավոր նպատակը քննությունների արտագրելու ռիսկի սահմանափակումն է։
Քանի որ քննություններին բոլոր ուսանողների ժամացույցների՝ թվային լինելը ստուգելու հնարավորություն չկա, արգելքը դարձել է համընդհանուր։
Փոխարենը ղեկավարությունը խոստացել է բոլոր քննական լսարաններն ապահովել պատի ժամացույցով։








































