Իրանը ոչ պաշտոնական բանակցություններ է վարում Իսպանիա գազ արտահանելու հարցով։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է Iranian Gas Commercial Company-ի գործադիր տնօրեն Մուհամադ Ալի Բարատին։
Նրա խոսքով՝ իր գլխավորած ընկերության հանձնարարություններից մեկը հեղուկացած գազի արտահանումն է եվրոպական երկրներ։ Սակայն ներկայում Իրանի գազի արտահանումը սահմանափակված է պատժամիջոցների պատճառով։
«Պատժամիջոցների հանումից հետո Իրանի հարաբերությունները եվրոպական երկրների հետ կընդլայնվեն»,- ասել է Բարատին։
Գործադիր տնօրենի խոսքով՝ պատժամիջոցների հանումից հետո Իրանի համար գազի նոր գնորդներ կհայտնվեն եվրոպական մայրցամաքում։
Ներկայում Իրանն իր էներգառեսուրսները չի արտահանում ԵՄ, սակայն ոչ պաշտոնական բանակցություններ է անցկացնում Իսպանիա գազի արտահանման հարցով։











































