NASA-ն հրատարակել է Curiosity մարսագնացի կատարած համայնապատկերի լուսանկարը, հայտնում է lenta.ru-ն, հղում կատարելով գործակալության կայքին:
Պատկերը ստացվել է 2015-ի մայիսի 10-ին Mastcam տեսախցիկի միջոցով: Որպեսզի նկարի Մարսի մակերևույթը, ռովերը բարձրացել է բլուրի վրա: Այդ նկարն արված է մարսագնացի ամենաարդյունավետ երթուղին որոշելու համար:
Գործակալության պլանի մեջ մտնում է Կարմիր մոլորակի քարերի ուսումնասիրությունը: Գիտնականների ընտրած նախնական երթուղին մարսագնացը չէր կարողանում անցնել, անիվների սահելու պատճառով: Մասնագետները հույս ունեն, որ ստացված նկարը, ինչպես նաև Mars Reconnaissance Orbiter ուղեծրակայանը կօգնի օպտիմալ ճանապարհ մշակելու համար:












































