Կենսաբանները պարզել են, որ ընկույզով սնվող մեքսիկական ճայերը կարողանում են որոշել ընկույզի որակը. ժամանակ չծախսելով կեղևը կոտրելու վրա՝ ուղղակի կտուցով «կշռում» են ընկույզը, հայտնում է rosbalt.ru-ն:
Փորձի նախապատրաստման ընթացքում գիտնականները խնամքով բացել են ընկույզները, մի քիչ վերցրել միջուկից և նորից փակել: Դրանից հետո «թեթևացած» ընկույզները խառնել են սովորականների հետ և տվել թռչուններին: Արդյունքում պարզվել է, որ ճայերը, նախքան ընկույզը կոտրելը, կտուցով վերցրել են այն և այս ու այն կողմ թափահարելուց հետո թեթևները դեն են գցել: Չնայած դրանք ընդամենը մեկ գրամ են եղել թեթև սովորական ընկույզներից:










































