Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը պետք է ավելի հզոր լինի, որպեսզի կարողանա կրկնել ավարտված մրցաշրջանի հաջողությունը, տեղեկացնում է BBC-ն:
«Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել գալիք մրցաշրջանում, ապա պետք է ավելի ուժեղ դառնանք: Մրցակիցները հենց այնպես չեն պարտվում:
Հաջորդ մրցաշրջանը մեզ համար ավելի ծանր է լինելու: Հենց այդ պատճառով եմ վերադարձել Անգլիա: Ես կրկին հաճույք եմ ստանալու»,- հայտարարել է Մոուրինյոն:







































