Լաբրադորի և կոլիի խառնուրդ 4-ամյա Փեդին անասելի համարձակություն է ցուցաբերել: Նա թռել է 2 մետրանոց դարպասը իր առջև տեղադրված, երեխայի համար նախատեսված բատուտի վրայից, և հետևել իր տիրոջը`34-ամյա Թոմաս Մաքորմաքին` Քրոյ քաղաքից, ով շտապում էր աշխատանքի: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Փեդին աննկատ հետևել է տիրոջը մինչև երկաթուղային կայարան, թռել միևնույն վագոն և տեղավորվել նրա կողքին: Այն մասին, թե ինչպես է նա հաղթահարել արգելքը, տիրոջը պատմել են հարևանները:







































