Bus Hound-ը բրիտանական առաջին ավտոբուսն է, որը էներգիա է ստանում կովի թրիքը վերամշակելուց: Այն մարդատար ավտոբուսների համար արագության ռեկորդ է սահմանել, փորձարկման ժամանակ զարգացնելով 123,5 կմ/ժ արագություն, հայտնում է Gizmodo լրատվականը:
Bus Hound-ը աշխատում է բիոմեթանով, որը ստացվում է բիոշարժիչում բակտերիաների միջոցով գոմաղբի անաերոբ քայքայումից: Էներգիայի այս աղբյուրը համարվում է «կանաչ» ոչ միայն այն պատճառով, որ մեքենան չի օգտագործում բենզին կամ բնական գազ: Նոր տեխնոլոգիան այրում է մեթանը, որը հակառակ դեպքում գոմաղբից կանցներ մթնոլորտ` որպես ջերմոցային գազ:










































