Ալեքս Լյունգոսի տեսահոլովակը, որում նա իր մոր համար ընկեր է որոնում, YouTube-ում գրանցել է ավելի քան 5,6 մլն դիտում:
Տեսանյութը հրապարակվել է 2015թ. մայիսի 10-ին: «Ադամի որոնումներում» հոլովակը նվիրված է Նորվեգիայում ապրող Լյունգոսի մորը, ում անունը Եվա է:
«Ես կցանկանայի ձեզ ծանոթացնել իմ մոր՝ Եվայի հետ, ով միայնակ է ու արժանի է լավ տղամարդու: Եթե դուք այդպիսի տղամարդ եք կամ գիտեք նման մեկին, խնդրում եմ, կապվեք մեզ հետ»,- գրել է Լյունգոսը՝ մեկնաբանելով հոլովակը:
Իր հոլովակում նա մանրամասն նկարագրում է մորը: Տղան ասել էր մորը, որ աշխատում է ինչ-որ տեսահոլովակի վրա, սակայն Եվային ցուցադրել էր արդեն պատրաստի հոլովակն ու տեսագրել նրա ռեակցիան:










































