Աշգաբադում այսօր Քաղաքի օրը հանդիսավոր կերպով բացվել է Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի նախագահի ոսկեզօծ հուշարձանը, հայտնում է Reuters-ը:
Թուրքմենստանի նախագահը պատկերված է ավանդական թուրքմենական հագուստով, ձիու վրա՝ աջ ձեռքը բարձրացված վերև:
Նրա հարևանությամբ պատկերված է թռչող աղավնի, որը խորհրդանշում է խաղաղության ձգտումը:
Արձանը պատրաստված է բրոնզից և պատված է 24-կարատանոց ոսկով:
Հուշարձանի բարձրությունը 21 մետր է, մարմարե պատվանդանի բարձրությունը՝ 15 մետր:
Հուշարձանի հեղինակն է Թուրքմենստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարագտ Բաբաևը:







































