Wednesday, 01 05 2024
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը

ԿԸՀ-ն այսօր կհրապարակի վերահաշվարկի վերջնական արդյունքները

Փետրվարի 25-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները և վերահաշվարկի արդյունքները, կամփոփի ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության արդյունքները և դրանց վերաբերյալ կընդունի որոշում:

Վերջնական արդյունքներն, ըստ ամենայնի, նախնական արդյունքներից էապես չեն տարբերվի:

Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ հայտնել էր, քվեարկության արդյունքների վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին սահմանված ժամկետում թ.թ. 2, 3 և 5 ԸԸՀ-ները ստացել էին 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ:

Արդյունքում` վերահաշվարկ է կատարվել միայն 3 ընտրատեղամասերում, ինչից հետո արձանագրվել է թեկնածուների քվեների աննշան փոփոխություն:

ԸԸՀ-ների կողմից մնացած 7 ընտրատեղամասերում վերահաշվարկի պահանջը մերժվել է` ոչ իրավասու անձանց կողմից դիմում ներկայացնելու, իսկ 47 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ր.Հովհաննիսյանի ընտրական շտաբի և «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը փետրվարի 24-ի ասուլիսում, մասնավորապես, նշել էր, որ այն ընտրատեղամասերում, որտեղ գրանցվել է ընտրողների բարձր մասնակցություն, մեծ տոկոս են կազմում Սերժ Սարգսյանի քվեները: Ըստ նրա, դա ապացուցում է, որ այդ ընտրատեղամասերում տեղի են ունեցել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են բացել ընտրողների ցուցակները: Դա, նրա համոզմամբ, կփաստեր, որ «քվեարկել» են հանրապետությունից բացակայող հազարավոր քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի կողմից ամփոփված նախնական արդյունքերի համաձայն`քվեարկությանը մասնակցել է 1 մլն 521 հազար 931 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 60,18 տոկոսը: Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 861 378 ընտրող կամ 58,64 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 539 674 ընտրող կամ 36,74 տոկոսը, Հրանտ Բագրատյանի օգտին` 31 643 ընտրող կամ 2,15 տոկոսը, Պարույր Հայրիկյանի օգտին` 18 093 ընտրող կամ 1,23 տոկոսը: Մնացած 3 թեկնածուները` Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը և Արման Մելիքյանը, ստացել են 1 տոկոսից պակաս քվեներ: 50 992 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում