ՀՀ ԳԱԱ բոլոր բաժանմունքները ամփոփում էին 2010 թվականի տարեկան հաշվետվությունը: Բնական գիտության բաժանմունքի ղեկավար Վիլհելմ Հակոբյանը ամփոփիչ նիստում ներկայացրել է բաժանմունքի կարևորագույն գործունեությունը:
Նա առանձնացրել է, որ անցյալ տարի առաջին անգամ անցկացվել է գիտության փառատոն, տեղի են ունեցել ակադեմիայի անդամների ընտրությունները, որոնք, չնայած բոլոր շահարկումներին, անցել են օբյեկտիվ: Հակոբյանը կարևորեց նաև բաժանմունքի աջակցությամբ Արցախում ստեղծվող երեք լաբորատորիաները, կարևորագույն հրատարակություններից առանձնացրեց բուսաբանության և կենսաբանության հրատարակած Կարմիր գրքերը:
Անցյալ տարի արտաբյուջետային ֆոնդը կազմել է 956.310 ԱՄՆ դոլար: Հաշվետվությանը հաջորդած քննարկման ընթացքում ակադեմիկոսները առաջ քաշեցին իրենց հուզող հարցերը, որոնք բաժանմունքի ղեկավարությունը կներկայացնի ԳԱԱ ընդհանուր ժողովին, որին կմասնակցեն նաև կառավարության անդամները:










































