Նավթ արտահանող խոշորագույն երկրներից մեկում՝ Նիգերիայում, բռնկվել է էներգետիկ սկանդալ: Երկրում կաթվածահար է եղել տրանսպորտի աշխատանքը, էլեկտրագեներատորների վառելիքի պակասի պատճառով հոսանքազրկվել են բազմաթիվ տներ ու ձեռնարկություններ:
Երկրի նախագահ Մոհամադ Բուխարիի նոր կառավարությունը, որը աշխատանքի կանցնի արդեն այս ուրբաթ, ստեղծված իրավիճակի մեղքը բարդում է Ջոնաթան Գուդլաքի նախկին վարչակազմի վրա:
Նիգերիայում BBC-ի թղթակցի խոսքով՝ ճգնաժամը հարուցել են վառելիք ներկրողները՝ պետությունը նրանց պարտք է մոտ 1 մլրդ դոլար, և նրանք, ամենայն հավանականությամբ, փորձում են այդկերպ իշխանություններից ստանալ գումարը:











































