Մալայզիայի հյուսիսում հայտնաբերվել է մոտ 140 գերեզմանոց՝ մարդկային մնացորդներով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները:
«Իշխանությունները 139 ենթադրյալ գերեզմանոց են գտել: Դեռ պարզ չէ՝ դրանցից յուրաքանչյուրում քանի մարմին կա»,- գործակալությունը մեջբերում է տեղի ոստիկանապետ Հալիդ Աբու Բաքարի խոսքը:
Գործակալության հաղորդմամբ՝ հայտնաբերված գերեզմանոցները գտնվել են մարդկանց առևտրով զբաղվողների 28 ճամբարների տարածքում: Ոստիկանապետի խոսքով՝ դրանցից ամենամեծում կարող է լինել մոտ 300 մարդ:











































