Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սանդերլենդ»-ի դեմ խաղից հետո ստացված Անգլիայի պրեմիեր լիգայի չեմպիոնի մեդալն իր դստերն է տվել, որպեսզի վերջինս փոխանցի այն եղբորը:
«Այսօր որդիս այստեղ չէ: Մեդալը դստերս տվեցի, որպեսզի նա փոխանցի այն եղբորը»,- Daily Mail-ը մեջբերում է մասնագետի խոսքերը:
Սա առաջին անգամը չէ, որ Մոուրինյոն չի ցանկացել անձամբ պահպանել չեմպիոնի մեդալը: 2004/05 թվականների մրցաշրջանում պորտուգալացին երկրպագուների ուղղությամբ է նետել Անգլիայի պրեմիեր լիգայի չեմպիոնի մեդալը: Նրանցից մեկն ավելի ուշ վաճառել է այն 16 հազար ֆունտով: Նման ժեստ մասնագետն արել է նաև 2003/04 թվականների մրցաշրջանում` «Պորտու»-ի գլխավորությամբ Պորտուգալիայի չեմպիոն դառնալուց հետո:










































