Չինաստանի Սիչուան գավառում վերջերս բացվել է նոր դիտարժան վայր սուր զգացողությունների սիրահարների համար՝ ապակե դիտահրապարակ գլխապտույտ առաջացնող բարձրության վրա: Այցելուները կարող են ունենալ անգերազանցելի զգացումներ՝ գրում է Novate.ru-ն:
Դիտահրապարակը կառուցված է 717 մետր բարձրությամբ ժայռի զառիփաթի վրա: Այն ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող Grand Canyon Skywalk-ի կրկնօրինակն է՝ այն տարբերությամբ, որ չինականը 5 մետրով երկար է: Այցելուները կարող են շրջակայքով հիանալ ժայռի ծայրից 27 մետր հեռավորությամբ:
Ապակե մակերևույթը կարող է տեղավորել մինչև 200 մարդու: Մուտքն արժե 10 դոլար:
















































