Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ճանաչել է պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել է կիրակի։
Համաձայն exit-poll-ի տվյալների՝ նրա մրցակից, ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցության թեկնածու 43-ամյա Անջեյ Դուդայի օգտին է քվեարկել ընտրողների 53.03 տոկոսը, իսկ Կոմորովսկու օգտին՝ 47 տոկոսը։ Այս մասին հայտնում է RBK-ն։
62-ամյա Կոմորովսկին ճանաչել է պարտությունը exit-poll-ի տվյալների հրապարակումից անմիջապես հետո։
«Ես հարգում եմ լեհ ժողովրդի ընտրությունը և երախտագիտություն հայտնում նրանց, ովքեր աջակցել են ինձ»,- հայտարարել է Կոմորովսկին՝ հույս հայտնելով, որ լեհական ժողովրդավարությունը կօգնի կանգնեցնել ատելության և ագրեսիայի ալիքը։











































