Փոքր «Ոսկե արմավենու ճյուղը», որը հանձնվում է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, ստացել է լիբանանցի երիտասարդ ռեժիսոր Էլի Դագերը: Նման որոշումը ժյուրին հրապարակել է Կրաուզետի փառատոնի պալատում դիտումների արդյունքով:
Դագերը մրցանակ է ստացել 15 րոպեանոց կարճամետրաժ անիմացիոն «Ալիքներ-98» (Waves ‘98) անիմացիոն ֆիլմի համար:
Սյուրռեալիստական ոճով իրականացված ֆիլմի գլխավոր հերոսը բեյրութցի երիտասարդ բնակիչ է, որը էքզիստենցիալ ճգնաժամի մեջ է ու ելք է որոնում ամենօրյա կենցաղից:









































