Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկար ազդեցությունը կարող է աչքերի տարբեր հիվանդություններ առաջացնել, հայտնում է telegraf.com.ua-ն:
Ակնաբույժները պարզել են, որ մարդու աչքերի համար վնասակար է ոչ միայն ուլտրամանուշակագույն, այլ նաև ինֆրակարմիր ճառագայթումը և չափից ավելի վառ լույսը: Ուլտրամանուշակագույնի երկար ազդեցությունը կարող է առաջացնել աչքի տարբեր հիվանդություններ՝ տեսապակու վնասումից մինչև քաղցկեղ:
Բժիշկները, ինչպես նաև կոսմետոլոգները խորհուրդ են տալիս արևային ակնոց կրել: Այն աչքերը պաշտպանում է վնասակար ճառագայթներից, ինչպես նաև լարվածությունից, որի հետևանքով աչքերի շուրջը մեծ քանակությամբ մանր կնճիռներ են առաջանում: Ակնոցը ընդունակ է պաշտպանել այդ անցանկալի երևույթներից և պահպանել ծիածանաթաղանթի վառ գույնը:
Արևային ակնոց գնելիս հարկավոր է հաշվի առնել հարմարավետությունը, որակը, գույնը և արևից պաշտպանելու աստիճանը: Սակայն ամեն դեպքում հարկավոր է հետևել մասնագետի խորհրդին:










































