Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան 1998 թվականից ի վեր առաջին անգամ համերգով հանդես կգա Վրաստանում, հայտնել է Վրաստանի մշակույթի պալատի նախագահ Դավիդ Օկիտաշվիլին: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
«Ալլա Պուգաչովան մտադիր է ամուսնու հետ հոկտեմբերին գալ Վրաստան ու այստեղ բարեգործական համերգ տալ»,- Օկիտաշվիլիի խոսքերը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ «ներկայումս բանակցություններ են ընթանում Ալլա Պուգաչովայի Թբիլիսի գալը կազմակերպելու ուղղությամբ»:
Ռուսական էստրադայի պրիմադոննայի վերջին համերգը Թբիլիսիի սպորտի պալատում տեղի էր ունեցել 1998-ի նոյեմբերին: Այդ ժամանակ համերգին ներկա էր եղել մոտ 9 հազար հանդիսական:







































