Խորվաթիայի և Սերբիայի սահմանին ակտիվիստների խումբը հռչակել է նոր միկրոպետության՝ «Անկլավիա թագավորության» ստեղծումը, հայտնում է Agence France-Press-ը իր Twitter-ի էջում:
Թագավորությունը կգտնվի Դանուբ գետի ափով ձգվող չեզոք հողամասում՝ Խորվաթիայի և Սերբիայի սահմանին, հայտարարել է Վարցինկևիչը:
Նրա խոսքերով՝ «Անկլավիայի» մտահղացումը փորձ է հանդիսանում ստեղծելու այնպիսի տեղ, որտեղ յուրաքանչյուրը, անկախ մաշկի գույնից, կրոնական պատկանելությունից և ազգությունից, ի վիճակի կլինի հայտնելու իր կարծիքը և փող աշխատելու՝ չանհանգտանալով հարկերի համար, հաղորդում է AFP-ն:
Նշենք, որ համացանցում ակտիվիստներն արդեն 5000-ից ավելի հայտ են ստացել այդ մինիպետության քաղաքացիության համար:







































