Wednesday, 08 05 2024
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով

Երևանում «Վերջին զանգ»-ից հետո 17-ամյա տղան փորձել է բանկոմատից փող հափշտակել՝ հիվանդ մոր համար դեղեր գնելու նպատակով

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գարեգին Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Մեղսագրված արարքի կատարման պահին Գարեգինը եղել է անչափահաս՝ 17 տարեկան:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու համար նախնական համաձայնության է եկել քննությամբ չպարզված անձի հետ և 2014 թվականի մայիսի 24-ին, գիշերվա ժամը 4-ն անց 11-ից մինչև 4-ն անց 23 րոպեն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում տեղադրված «Ամերիաբանկի» բանկոմատի դուռը երկաթե առարկայով կոտրելու եղանակով փորձել է գաղտնի հափշտակել բանկոմատում առկա՝ առանձնապես խոշոր չափի՝ 10 միլիոն 500 հազար դրամը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ քանի որ չի կարողացել կոտրել բանկոմատի դուռը:

Դատական քննության արդյունքում ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել հետևյալը: Արարքի կատարման պահին անչափահաս՝ 17-ամյա Գարեգինը սնունդ և դեղորայք գնելու համար 100 հազար դրամ գումար ձեռք բերելու նպատակով համաձայնության է եկել գործով չպարզված անձի հետ՝ «Ամերիաբանկի» բանկոմատից 100 հազար դրամ հափշտակելու վերաբերյալ: Նա երկաթե առարկայով փորձել է կոտրել հիշյալ բանկոմատի դուռը, սակայն չի կարողացել:

Գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ հանցանքի կատարման պահին բանկոմատում առկա է եղել առանձնապես խոշոր չափի գումար՝ 10 միլիոն 500 հազար դրամ:

Դատարանն ուսումնասիրել է անչափահաս Գարեգինի կյանքի պայմանները: Գարեգինն ապրել է ծնողների հետ, ովքեր զբաղվել են նրա դաստիարակությամբ ու խնամքով:

Գարեգինի մայրը վատառողջ է՝ երրորդ խմբի հաշմանդամ: Վատառողջ է նաև ինքը՝ Գարեգինը:

Նախաքննության ժամանակ Գարեգինն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե դիտավորություն չի ունեցել հափշտակելու բանկոմատում եղած գումարի այն չափը, որը նշված է իրեն առաջադրված մեղադրանքի մեջ:

Օգտվելով իր իրավունքից՝ Գարեգինը հրաժարվել է ցուցմունքներ տալ գործի հանգամանքների վերաբերյալ:

Դատարանում Գարեգինն ասել է, թե իր ընտանիքը գտնվել է նյութական ծանր պայմաններում: Իրենց օգնել են հարազատները: Պարտքերը մարելու, վատառողջ մոր համար սնունդ և դեղեր գնելու նպատակով իրեն անհրաժեշտ է եղել միայն 100 հազար դրամ: Այդքան գումարի համար է ինքը կատարել հանցավոր արարքը: Ինքը չի մտածել, թե ինչքան գումար կարող է լինել բանկոմատում: Եթե անգամ այնտեղ լիներ 10 միլիոն 500 հազար դրամ, ու ինքը կարողանար բացել բանկոմատը, ինքը կվերցներ միայն 100 հազար դրամը:

Գարեգինն ասել է, թե արարքը կատարել է իրեն անծանոթ անձի հետ: Նրա հետ շփվել է ընդամենը 6 ժամ: Իրենք բանկոմատից մոտ տասը մետր հեռավորության վրա գտնվող տարածքից վերցրել են ամրանի կտոր ու դրանով փորձել են բացել բանկոմատի դուռը:

Գարեգինն ասել է նաև, թե ինքը չգիտի՝ հետի անձնավորությունն ինչքան գումար կվերցներ: Նա զղջացել է կատարածի համար:

«Ամերիաբանկի» անվտանգության ծառայության բաժնի ղեկավարը հայտնել է, թե մայիսի 26-ին, ժամը 9-ին բանկի աշխատակիցներից մեկը իրեն տեղեկացրել է, որ Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում գտնվող բանկոմատի դուռը կիսով չափ բաց է, բանկոմատի վրա առկա են վնասվածքի հետքեր: Ինքը մոտեցել է, համոզվել է դրանում, ապա զանգահարել է ոստիկանություն:

Այնուհետև ուսումնասիրել են բանկոմատի վրա առկա տեսախցիկների տեսագրությունը:

Տեսել են, որ երկու անձ, որոնցից մեկի ձեռքին եղել է երկաթե ձող, մոտեցել են բանկոմատին, մեկը փորձել է ձողով բացել բանկոմատի դուռը: Դա տևել է մոտ տասնհինգ րոպե: Չկարողանալով բացել բանկոմատի դուռը՝ այդ երկուսը հեռացել են:

Թե ինչքան գումար կար բանկոմատում, կարող են իմանալ միայն այն սպասարկողները: Դա բանկային գաղտնիք է, դա չգիտեն անգամ բանկի աշխատողները: ԿԲ-ի պահանջով բանկոմատներում միշտ պետք է գումար լինի:

Գարեգինի հայրը հայտնել է, որ դեպքի մասին իմացել է ոստիկանության բաժնում: Որդին իրեն պատմել է, որ մայիսի 24-ին գտնվել է Հանրապետության հրապարակում, մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառումներին: Պատահաբար ծանոթացել է մի տղայի հետ, ով իրենից ծխախոտ է խնդրել: Իրենք մոտ երկու ժամ միասին են եղել: Այդ տղան ասել է, որ մայրը մահացած է, ինքը գումար չունի՝ իր կարիքները հոգալու համար: Գարեգինը հորն ասել է, թե ազդվել է այդ տղայի պատմածից: Միջոցառումից հետո հրապարակից քայլել են դեպի Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկ, փորձել են գողություն կատարել այնտեղ գտնվող բանկոմատից: Գարեգինը հորը հայտնել է, թե այդ արարքը կատարել է պահի ազդեցության տակ, սխալվել է: Նա ասել է, թե ցանկացել է գումար ձեռք բերել՝ մոր համար սնունդ ու դեղեր գնելու նպատակով:

Գարեգինի մայրը տառապել է թոքային հիվանդությամբ: Նա հայտնել է, որ իր բուժման համար անհրաժեշտ է եղել գումար և սնունդ: Մեկ ամսվա դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է եղել 30 հազար դրամ…

Ընդհանուր իրավասության դատարանը եկել է հետևության, որ Գարեգին Հ.-ի արարքը ճիշտ չի որակվել նախաքննական մարմնի կողմից: Դատարանը նշել է, որ օրենքով՝ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի: Անձի մեղավորության վերաբերյալ հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա:

Գարեգին Հ.-ն ընդունել է, որ կատարել է գողության փորձը, սակայն պնդել է, որ դիտավորություն չի ունեցել հափշտակելու բանկոմատում եղած այն գումարը, որը վերագրվում է իրեն: Ի սկզբանե իր դիտավորությունը եղել է միայն 100 հազար դրամ հափշտակելը: Բանկոմատում առկա գումարի չափի մասին ինքը գաղափար չի ունեցել:

Ըստ դատական ակտի՝ մեղադրանքի կողմը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Գարեգինի ու նրա հանցընկերոջ դիտավորությունը եղել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 10 միլիոն 500 հազար դրամ հափշտակելը:

Դատարանը Գարեգին Հ.-ի արարքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Գարեգին Հ.-ն դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի: Դատարանը հաշվի է առել նախնական կալանքի տակ Գարեգինի անցկացրած 4 օրը և վերջնական պատիժ է սահմանել 450 հազար դրամ տուգանքը:

Այս դատավճիռը բողոքարկել է մեղադրանքի կողմը՝ սխալ համարելով դատարանի կատարած վերաորակումը:

Բողոքաբերը խնդրել է Գարեգին Հ.-ին մեղավոր ճանաչել նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման դիտավորությունը հաստատված չհամարելու դեպքում Գարեգին Հ.-ին մեղավոր ճանաչել նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու նշանակել արարքին համաչափ պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում