Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն՝ Էստոնիայի քաղաքացիները Եվրոպայում բոլորից շատ են օգտագործում սպիրտային խմիչքներ: Փորձագետների հաշվարկներով՝ Էստոնիայում ալկոհոլի միջին սպառումը տարեկան 12 լիտր է մեկ մարդու համար, հայտնում է Challenges-ը:
Մի քիչ ավելի քիչ են խմում Ավստրիայում՝ 11,9 լիտր, Ֆրանսիայում՝ 11,8, չորրորդ տեղը գրավում են իռլանդացիները, իսկ Չեխիան հինգերորդ տեղում է՝ 11 լիտր ցուցանիշով: Այնուհետև գալիս է Լյուքսեմբուրգը և Հունգարիան: Ռուսաստանը 8-րդ տեղում է: Տասնյակը եզրափակում են գերմանացիները և պորտուգալացիները:










































